Անգելա Մերկելը կողմ է հայերի կոտորածը ՙցեղասպանություն՚ անվանելուն
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը կողմ է հայերի կոտորածը ՙցեղասպանություն՚ անվանելուն, սակայն խուսափում է Թուրքիայի արձագանքից: Նա նման մեկնաբանությամբ հանդես է եկել Բունդեսթագի` ուրբաթ նախանշված լիագումար նիստից առաջ: Նշենք, որ այդ օրը քննարկվելու է Ցեղասպանության հարցը:
Մերկելը նշել է, որ որոշ դեպքերում արտաքին ճնշումները կարող են տճահ հետևանքներ ունենալ և հանգեցնել կողմերի դիրքորոշումների սրման:
Հիշեցնենք, երեկ Քրիստոնեադեմոկրատական միություն և Քրիստոնեասոցիալական միություն կուսակցությունները բանաձև են ներկայացրել խորհրդարան, որում հայերի կոտորածները բնորոշում են ՙցեղասպանություն՚ տերմինով: