825 դիտում
11:34 22-04-2015
Դեսպան Ղազարյանն իր հավատարմագրերն է հանձնել Սլովենիայի նախագահին
Ապրիլի 16-ին Սլովենիայում ՀՀ նորանշանակ դեսպան Սարգիս Ղազարյանը (նստավայրը՝ Հռոմ) իր հավատարմագրերը հանձնեց Սլովենիայի նախագահ Բորուտ Պահորին: Սլովենիայի նախագահական պալատի մոտ տեղի ունեցած դեսպանի դիմավորման պաշտոնական արարողությանը հաջորդեց հավատարմագրերի հանձնումը և Սլովենիայի նախագահի հետ դեսպան Ղազարյանի առանձնազրույցը: Նախագահ Պահորը խնդրեց իր ջերմ ողջույնները փոխանցել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին: Շնորհավորելով դեսպանին` Սլովենիայի նախագահը հույս հայտնեց, որ նա իր ջանքերը կներդնի հայ-սլովենական հարաբերությունների ամրապնդման ու զարգացման գործում:
Իր հերթին դեսպան Ղազարյանն ընդգծեց, որ հայ-սլովենական հարաբերությունները զարգացման մեծ ներուժ ունեն, և հավաստիացրեց, որ ջանք չի խնայի դրանց ընդլայնման ուղղությամբ: Դեսպանը Սլովենիայի նախագահին ներկայացրեց Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումները, դրանց էությունն ու բովանդակությունը:
Դեսպան Ղազարյանը նախագահ Պահորին տեղեկացրեց Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանն ուղղությամբ Հայաստանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ներդրած ջանքերի մասին: Քննարկվեցին նաև տարածաշրջանային արդի խնդիրներին առնչվող հարցեր:
Նմանատիպ նյութեր
1723 դիտում
22:33 18-10-2019
Դեսպան Հովակիմյանն իր հավատարմագրերն է հանձնել Սլովենիայի նախագահին
2409 դիտում
19:21 09-01-2015
Դեսպան Ղազարյանն իր հավատարմագրերն է հանձնել Լեհաստանի նախագահին
915 դիտում
15:13 21-11-2014
ՀՀ նախագահին հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Սլովենիայի նորանշանակ դեսպանը
Այս բաժնից
799 դիտում
18:27 23-12-2024
Շարմազանով. Բա որ Արցախը «հանձնված» էր մինչեւ իրեն, ինչո՞ւ ինքը մարեց 5 հազար ընտանիքի ճրագ
664 դիտում
18:17 23-12-2024
Ժաննա Անդրեասյանը շնորհավորել է Հովհաննես Չեքիջյանին ծննդյան 96-ամյակի առթիվ
457 դիտում
18:04 23-12-2024
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են թվայնացման ոլորտում կատարված աշխատանքը և հետագա աշխատանքային պլանը