Ամերիկյան հեղուկացված գազի արտահանումը կարող է «Գազպրոմի» շահույթը նվազեցնել 18 տոկոսով
Ամերիկյան հեղուկացված գազի արտահանումը կարող է «Գազպրոմի» շահույթը նվազեցնել 18 տոկոսով: Այս մասին նշված է Կոլումբիայի համալսարանի գլոբալ էներգետիկ քաղաքականության զեկույցում:
Վերլուծաբանները կարծում են, որ եվրոպացի սպառողները ենթադրաբար կվճարեն 11 տոկոսով ավելի պակաս գումար` իրենց մատակարարված գազի դիմաց, ինչը հնարավոր կլինի ամերիկյան հեղուկացված գազի արտահանման շնորհիվ, որը կազդի գազի համաշխարհային գների վրա: Այդ պատճառով էլ կնվազի ռուսական «Գազպրոմի» շահույթը:
Զեկույցում նաև նշված է, որ Եվրոպան, ամենայն հավանականությամբ, կշարունակի մնալ որպես ռուսական գազի խոշորագույն սպառող: