Ամերիկացին միջատներից ձերբազատվելու ժամանակ պատահաբար այրել է ավտոմեքենան
Նյու-Յորքի բնակիչը «պատահաբար» այրել է սեփական ավտոմեքենան, երբ փորձել է ձերբազատվել դրանում եղած տզերից: 44-ամյա Սքոթ Քեմերին հարեւանի խորհրդով մեքենայի մեջ ալկոհոլ է լցրել, նստատեղերին եւ ապակիներին օղի, կոնյակ է քսել: Կատարածից հոգնած Քեմերին նստել է դիմացի նստատեղին եւ որոշել ծխել: Ավտոմեքենայում անմիջապես հրդեհ է բռնկվել:
Տղամարդը կարողացել է դուրս գալ մեքենայից, բայց առաջին եւ երկրորդ կարգի այրվածքներ է ստացել:
Դեպքը տեղի է ունեցել King Kullen ավտոկայանատեղիում: Հրդեհի հետեւանքով մասնակի այրվել են նաեւ ամերիկացու մեքենայի հարեւանությամբ կայանված տրանսպորտային միջոցները: Թե ինչ պատիժ է կրելու Քեմերին, հայտնի չէ: