Զենքի մաքրման մասին վարպետության դասի ժամանակ ամերիկացին մահացու կրակ է արձակել ինքն իրեն
ԱՄՆ Ֆլորիդա նահանգի բնակիչ Ջոսմել Հերերան հրազենային մահացու կրակ է արձակել ինքն իրեն, երբ զենքի փողը մաքրելու մասին վարպետության դաս է անցկացրել տեսազանգով` իր ազգակիցներից մեկի հետ:
Վերջինս բացատրելու ժամանակ պատահմամբ կրակել է ինքն իր կրծքավանդակին:
Տղամարդը տեղում մահացել է: