Հակառակորդը հերթական անգամ դիմել է դիվերսիայի եւ զինաթափվել ՊԲ առաջապահ ուժերի կողմից. լուսանկարներ
Ապրիլի 20-ի լույս 21-ի գիշերը ժամը 05:15-ի սահմաններում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հյուսիսարևելյան (Սեյսուլան) ուղղությամբ հակառակորդը ձեռնարկել է դիվերսիոն-հետախուզական ներթափանցման հերթական փորձը: Այս մասին[b][color=#CC0000] SHAMSHYAN.com[/color][/b]-ը տեղեկացավ ԼՂ ՊՆ մամուլի ծառայությունից:
ՊԲ առաջապահ ուժերը, ժամանակին հայտնաբերելով ադրբեջանական դիվերսիոն խմբիառաջացումը, անցել են շրջանաձև պաշտպանության և մերձամարտի բռնվել նրա հետ:
Շուրջ քառորդ ժամ տևած մարտերի արդյունքում հակառակորդը դեպքի վայրում է թողել արյան բազմաթիվ հետքեր, 5 հատ նռնակի մասեր, ՎՈԳ-25-իմեկ արկ, 5 դատարկ պահունակ, hատուկ դիպուկահարհրացանի (“Վինտարեզի”) 1 պահունակ` 4 փամփուշտով, կապի համար նախատեսված 1 կոճ, բժշկական ասեղներ, տարբեր տրամաչափի բազմաթիվ պարկուճներ և ճողոպրել իր ելման դիրքերը:
Ըստ հավաստի տեղեկությունների, ադրբեջանական կողմը մարտի ընթացքում տվել է առնվազն 1 զոհ և վիրավորներ:
ՊԲ դիրքապահ ուժերը կորուստներ չեն ունեցել:
Միջադեպի հետ կապված մյուս մանրամասները ճշտվում են: