35 տարի անց փախստականների թիվը կգերազանցի 1 միլիարդը. ՄԱԿ
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը հայտարարել է, որ 2050 թվականին փախստականների թիվը, ամենայն հավանականությամբ, կանցնի 1 միլիարդից: Նրա խոսքով, վերջին տասնամյակում հումանիտար օգնության կարիք ունեցող մարդկանց թիվը կրկնապատկվել է:
Պան Գի Մունը կարծում է, որ Լիբիայի ափերի մոտ հարյուրավոր փախստականների մահը համաշխարհային հանրության համար պետք է սթափեցուցիչ հանգամանք լինի:
Հիշեցնենք, որ ապրիլի 19-ին Միջերկրական ծովում խորտակվել էր մոտ 700 ապօրինի փախստականների տեղափոխող նավը: Հաջողվել էր փրկվել 28 մարդու: