211652_close_icon

Հնդկաստանում բժշկական օգնություն չստացած ուսանողները գրոհել են հիվանդանոցի շենքը

views-count884 դիտում article-date 20:13 21-04-2015
Հնդկաստանի հարավում գտնվող գյուղերից մեկի տասնյակ բնակիչներ տակնուվրա են արել հանրապետական հիվանդանոցի շենքը եւ մի քանի ավտոմեքենաներ այրել այն բանից հետո, երբ բուժհաստատությունում նրանց հարազատներին համապատասխան օգնություն չեն ցուցաբերել: Բանն այն է, որ հիվանդանոցում ոչ մի բժիշկ չի եղել: Բուժօգնության համար դիմել են մի խումբ ուսանողներ, որոնք տուժել են միկրոավտոբուսի վթարից: 5 մարդ մահացել էր, եւս 6-ը մարմնական վնասվածքներ էին ստացել: Վիրավորներին տեղափոխել են հիվանդանոց, բայց պարզվել է, որ այնտեղ բժիշկներ չկան: Ավելի ուշ վիրավոր ուսանողներին տեղափոխել են այլ հիվանդանոցներ, իսկ մինչ այդ նրանք կատարվածից զայրացած հարազատների հետ գրոհել են հիվանդանոցի շենքը: Իրավապահները քննում են դեպքը:

Նմանատիպ նյութեր