Զինված մարդիկ գրոհել են Լիբիայի խորհրդարանի շենքը
Լիբիայում վարչապետի ընտրություններում պարտություն կրած թեկնածուի զինված կողմնակիցները գրոհել են խորհրդարանի շենքը, հաղորդում է Reuters-ը:
Նշվում է, որ նման ձևով զինված մարդիկ փորձում են խանգարել նոր կառավարության ձևավորման քվեարկությունը: Ներկաների խոսքերով, շենքից փաղչում են օրենսդիրները: Կան վիրավորներ, նշում է գործակալությունը:
Նշեբք, որ Լիբիայում ապրիլի 24-ին սկսվել են ընտրողների գրանցում և այս տարեվերջին տեղի կունենա խորհրդարանի ընտրություններ: