Դոմինիկյան հանրապետության արևելյան ափերին թեթևշարժիչային ինքնաթիռ է վթարվել, ինչի հետևանքով ինքնաթիռում եղած բոլոր 7 ուղևորները մահացել են:
Ըստ AP գործակալության, Piper PA-32 ինքնաթիռն ընկել է Պունտա-Կանի հանգստավայրից թռչելուց անմիջապես հետո: Հայտնի է, որ ինքաթիռը ուղևորվել է երկրի հյուսիսում գտնվող Սամանա թերակղզի:
Պատահարի պատճառները հայտնի չեն, սակայն ըստ նախնական տեղեկությունների, օդաչուն փորձել է վթարային վայրէջք կատարել, սակայն ինքնաթիռը կործանվել է օդակայանի հարևանությամբ գտնվող գոլֆի դաշտում և այրվել: