Ինչո՞ւ են հայ բայքերները մոտոցիկլետներով ԱՄՆ-ից եկել Հայաստան. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
ԱՄՆ-ի «HYE RIDERS» մոտոակումբը Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի շրջանակներում կազմակերպել էր Լոս Անջելեսից դեպի Հայաստան մոտոցիկլետներով երթ:
Ապրիլի 1-ին 6 բայքերներ մոտոցիկլետներով դուրս էին եկել Լոս Անջելես քաղաքից, նավով ուղևորվել Իտալիա, այնտեղից Հունաստանով, Բուլղարիաով՝ Վրաստան և ապրիլի 15-ին ժամանել էին Երևան:
[color=#EF2929]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակցի հետ զրույցում նրանք պատմեցին, որ այսօր ուղևորվելու են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, մոմեր են վառելու, իսկ ապրիլի 24-ին այցելելու են Ծիծեռնակաբերդ՝ հարգանքի տուրք մատուցելու անմեղ զոհերի հիշատակին:
Լուսանկարները՝ Լևոն Ամիրզյանի