Երիտասարդ մոտոցիկլավարները իրենց մոտոցիկլետներով տեղափոխվեցին Երևանի «գաի պլաշչադկա». ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր` փետրվարի 18-ին, Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 5-րդ դասակի աշխատակիցները Երևանի ՃՈ պահպանվող հատուկ տարածք են տեղափոխել 3 մոտոցիկլետ:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվել է, որ վարորդներ` Արարատ Եսայանը, Հարություն Աղաջանյանն ու Արման Հակոբյանը մոտոցիկլետները կայանել են ոչ թույլատրելի վայրում և իրենց մոտ չեն ունեցել վարորդական իրավունքի վկայական: