Ռուս բայքերները Նյու-Յորքը պաշտպանում են ցուցարարների հարձակումներից և կողոպուտներից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
«Բրատվա» մոտոակումբի ռուս բայքերները հերթապահում են Նյու-Յորքում՝ կանխելով հարձակումներն ու կողոպուտները: Նրանց խոսքերով, քաղաքում անկարգություններն արդեն որևէ կապ չունեն Ջորջ Ֆլոյդի հետ կապված բողոքի ակցիաների հետ:
Ակումբի նախագահ Կոնստանտին Կոտովը խնդրել է բայքերներին զենք տրամադրել՝ փողոցներում հերթապահություն իրականացնելու համար:
«Մենք այստեղ ենք, որպեսզի պաշտպանենք մեր ազատությունը, ամերիկյան քաղաքացիների ազատությունը: Այս ամենը որևէ կապ չունի Ջորջ Ֆլոյդի հետ, սա ցույց չէ, այլ՝ բանդիտիզմ: Խանութների ավերում, մասնավոր սեփականության թալանը. ի՞նչ կապ ունի այստեղ Ջորջ Ֆլոյդը: Մեզ զենք տվեք, ես օրը 24 ժամ կհերթապահեմ», գրել է Կոտովն իր թվիթերում:
Հիշեցնենք, որ Նյու-Յուրքում պարետային ժամը երկարաձգել են մինչև շաբաթվա վերջ, իսկ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամպը քաղաքում բողոքի ցույց անողներին անվանել է աղբ և անհաջողակներ: Նա քաղաքային իշխանություններին կոչ է արել Ազգային Գվարդիա մտցնել Նյու-Յորք և արագ գործել: