Ոստիկանների և ցուցարարների բախումներ` Սեուլում
Հարավային Կորեայի ոստիկանությունը ձերբակալել է ավելի քան 100 մարդու, որոնք ցույց էին կազմակերպել Սեուլի կենտրոնում:
Ցույցին մասնակցել է 10 հազար մարդ: Այն կազմակերպել էին մեկ տարի առաջ “Սևոլ” նավի խորտակման զոհերի ազգականները: Նրանք պահանջում են նավաբեկության ավելի մանրակրկիտ հետաքննություն:
Ցուցարարներից մի քանիսը փորձել են ներխուժել նախագահի նստավայր: