Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում բախումներ են տեղի ունեցել ոստիկանների և ցուցարարների միջև
Ինչպես հաղորդում են եվրոպական պարբերականներն ու լրատվական գործակալությունները, ֆրանսիայում բախումներ են տեղի ունեցել ոստիկանների և ցուցարարների միջև։
Բախումները տեղի են ունեցել մայրաքաղաք Փարիզում՝ կապված Թեո անունով երիտասարդի հետ, ում բերման ենթարկելու ժամանակ իրականացվել են անօրինական գործողություններ։
Աղբյուրները նշում են նաև, որ ցույցին մասնակցել են մոտ 2 հազար քաղաքացիներ, ինչի համար էլ ոստիկանությունը ստիպված կիրառել է արցունքաբեր գազ։