211652_close_icon

Նռնակ, նռնականետ, ինքնաձիգի պահունակ և փամփուշտներ՝ ավտոտնակների հետնամասում

views-count1031 դիտում article-date 11:51 20-04-2015
Ոստիկանության Մեծամորի բաժին ահազանգած քաղաքացին հայտնել էր, որ Մեծամոր քաղաքից Ակնալիճ գյուղ տանող ճանապարհահատվածի աջ մասում գտնվող նախկին ավտոտնակների հետնամասում զինամթերք է թողել: Մեկնած օպերատիվ խումբը նշված վայրում հայտնաբերել է 1 նռնականետ, «Ֆ-1» տիպի 1 նռնակ` պայթուցիչով, ինքնաձիգի 1 դատարկ պահունակ և ինքնաձիգի տարբեր տրամաչափի 42 փամփուշտ: Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության: Կատարվում է հետաքննություն: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր