211652_close_icon
views-count585 դիտում article-date 18:06 08-06-2015

Կամավոր հանձնել են նռնակ, ինքնաձիգի պահունակ, 2 հրացան և փամփուշտներ

Ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ, հունիսի 7-ին, ժամը 17.00-ին,1968 թ. ծնված Մարատ Թ.-ն կամավոր հանձնել է «Ջ-1» տիպի նռնակ` պայթուցիչով, ինքնաձիգի պահունակ և տարբեր տրամաչափի 177 փամփուշտ: *** Ոստիկանության Վարդենիսի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ` 1990 թ. ծնված Հունան Հ.-ն կամավոր հանձնել է «ԻԺ-18» տիպի, 16 մմ տրամաչափի, մեկփողանի, ողորկափող որսորդական հրացան: *** Ոստիկանության Նաիրիի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ 1977 թ. ծնված Ռուստամ Հ.-ն ինքնակամ հանձնել է 16 մմ տրամաչափի, մեկփողանի, ողորկափող որսորդական հրացան: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր