Աֆղանստանի նախագահն այցելել է Իրան
Աֆղանստանի նախագահ Աշրաֆ Ղանին երկօրյա պետական այցով այսօր՝ ապրիլի 19-ին, ժամանել է Իրան:
Նախագահ Ղանին Իրանի ղեկավարների հետ կքննարկի անվտանգության, թմրամիջոցների առևտրի դեմ պայքարի, ինչպես նաև Իրանում գտնվող աֆղանստանցի փախստականներին վերաբերող հարցեր: