«Հայոց Անին վտանգված է» խորագրով ֆլեշմոբ՝ Հանրապետության հրապարակում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր՝ ապրիլի 18-ին, Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի շրջանակներում «Հայ ասպետ» կրթադաստիարակչական բարեգործական հիմնադրամը, Հանրապետության հրապարակում մեծ ֆլեշմոբ-միջոցառում էր կազմակերպել, որը կոչվում էր «Հայոց Անին վտանգված է»:
Հրապարակում 1500 պատանիներ, գրավելով իրենց տեղերը, 5 րոպեանոց նստացույց արեցին, որի ընթացքում տեղակայված մոնիտորին ցուցադրվեց Անիի ներկայիս վիճակի մասին պատմող տեսաֆիլմ:
Սպիտակ և մանուշակագույն թաշկինակների թափահարումով հրապարակի կենտրոնում նկարվեց հսկա սպիտակ խաչ՝ մանուշակագույն ֆոնի վրա:
Ավարտին բոլոր մասկիցներին բաժանվեցին մոմակալով վառվող մոմեր, և պատանիները հեռանալով հրապարակից՝ իրենց փոխարեն թողեցին վառվող մոմերը:
Դրանից հետո վառվող մոմերի շարքերով անցան հրեշտակները և կարմիր կակաչներ շաղ տվեցին ամբողջ հրապարակում՝ որպես խորհրդանիշ թափված անմեղ արյան:
Լուսանկարները՝ Լևոն Ամիրզյանի