Ֆլեշմոբ՝ Հանրապետության հրապարակում. ավելի քան 100 ավտոմեքենաներ տոնածառ են կազմել. ՏԵՍԱՆՅՈՒԹ, ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Դեկտեմբերի 2-ին «Ես եմ իմ վարպետը» ֆեյսբուքյան էջի հետևորդների համատեղ ուժերով խմբի ղեկավար, ԳՊՀ ուսանող Ժորա Գարեյանի գլխավորությամբ Երևանի Հանրապետության հրապարակում կազմակերպվել էր ֆլեշմոբ՝ տոնածառ՝ ավտոմեքենաներով։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մեքենաների քանակը գերազանցում էր 100-ը, իսկ նախկինում նմանատիպ ֆլեշմոբ Հայաստանում դեռ չէր կազմակերպվել։
Լուսանկարները՝ Սմբատ Պետրոսյանի