13915 դիտում
10:43 18-04-2015
«Алиев чмо». Երևանում արդեն հայտնվել է մեքենաների վրա ինքնասոսնձվող առաջին փորձնական խմբաքանակը. ՀԺ
«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Այլևս հայտնի է, թե ինչ է լինելու Ցեղասպանության 100-ակյակին նվիրված միջոցառումների ավարտից հետո, երբ անմոռուկների նկարները, ինչպես նաև «Հիշում եմ և պահանջում» գրություններով ինքնասոսնձվող նկարները պոկվեն մեքենաների դիմապակիներից: Հաջորդիվ գրոհելու ենք Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին: Երևանում արդեն հայտնվել է ինքնասոսնձվող առաջին փորձնական խմբաքանակը:
Դրանցից մի օրինակ երեկ արձանագրել է մեր թղթակցի ֆոտոխցիկը: «Алиев чмо» գրված է եղել Հյուսիսային պողոտայում կայանված ավտոմեքենաներից մեկի ետնապակու վրա:
Տնտեսապես քայքայվող պետությունում նման «ռազմահայրենասիրական» հայհոյանքները մեզ ոչինչ չեն տալիս: Սա նման է այն բանին, որ հարազատ թիմի սխալները տեսնելու և քննարկելու փոխարեն՝ ֆուտբոլասերները մարզադաշտում ամեն ինչ թողած, հայհոյանքներ են շռայլում մրցակից թիմի, մրցավարի և նրա գործողությունների հասցեին, ինչից սակայն, ոչ հարազատ թիմն է ավելի ուժեղ դառնում, ոչ էլ մրցաշարային աղյուսակում փոխվում է նրա դիրքը:
Չնայած նման չափսի գրություններն ավտոմեքենաների ապակիներին փակցնելն օրենքով արգելվում է, պետավտոտեսչությունը սրա վրա աչք է փակում, քանի որ դրանով հայհոյանք է հասցվում հակառակորդ երկրի նախագահին: Այնպես որ անմոռուկների տեղը դատարկ չի մնալու»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում
Նմանատիպ նյութեր
29574 դիտում
23:10 15-08-2018
Շտապօգնության նոր մեքենաների առաջին խմբաքանակը` շուրջ 5 տասնյակ, արդեն Չինաստանից առաքվել է Հայաստան
25194 դիտում
16:22 04-07-2016
Այսօր ժամը 17։00-ից Լարսի սահմանային անցակետը փորձնական կբացվի 4x4 թեթև մարդատար մեքենաների համար
Այս բաժնից
1051 դիտում
09:00 16-11-2024
Գիտական կադրերի համապետական հաջորդ ատեստավորումը նախատեսվում է իրականացնել 2026 թվականին. նախագիծ. «Փաստ»
1282 դիտում
08:16 16-11-2024
Ինչի՞ վրա է ծախսվելու 100 մլն դրամը. «Փաստ»