211652_close_icon

Այսօր ժամը 17։00-ից Լարսի սահմանային անցակետը փորձնական կբացվի 4x4 թեթև մարդատար մեքենաների համար

views-count25416 դիտում article-date 16:22 04-07-2016
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ Վրաստանի ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային դեպարտամենտից ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությանը հայտնեցին, որ այսօր՝ հուլիսի 4-ին, ժամը 17։00-ից Լարսի սահմանային անցակետը փորձնական կբացվի 4x4 թեթև մարդատար մեքենաների համար։ Այսօր երեկոյան կամ վաղն առավոտյան տեղեկություն կտրամադրվի նաև Լարսի ճանապարհով այլ տիպի մեքենաների (նաև ծանրաքարշ) երթևեկության հնարավորության մասին։

Նմանատիպ նյութեր