211652_close_icon

23 տարի առաջ զոհվեց Վուրգն իր 11 քաջերի հետ. տեսանյութ. Սիսիանի Լրատու

views-count4007 դիտում article-date 23:08 17-04-2015
Սիսիանի Ազատամարտի հրապարակում՝ Արցախյան ազատամարտի լեգենդար հրամանատար Վուրգ Ոսկանյանի արձանի մոտ են հավաքվել մարտական ընկերները, պատանի երկրապահները, մարդիկ, ովքեր կարեւում են Արցախյան գոյամատում ընկած տղաների վաստակը: 23 տարի առաջ Լաչինի Կորչու գյուղի մոտակայքում Վուրգ Ոսկանյանը իր 11 քաջերի հետ նահատակվեց՝ մինչեւ վերջ վիրավոր ու արնաքամ պայքարելով թշնամու դեմ: Միջոցառումը կազմակերպվել էր Սիսիանի զորամասի, ԵԿՄ-ի Սիսիանի բաժանմունքի, Զինկոմիսարիատի, «Հայորդիք» ՀԿ եւ Սիսիանի N 1 հիմնական դպրոցի համատեղ ջանքերով: «Հրապարակում գտնող աշակերտները Վուրգի կիսատ թողած գործը շարունակողներն են»,- ասում է N 1 կրթօջախի տնօրեն Գոհար Սարգսյանը: Մանկավարժ ու մտավորական, հայրենասեր ու ռազմագետ Վուրգ Ոսկանյանի եւ առհասարակ Արցախում մարտնչած մեր քաջորդիների սխրանքներից ԵԿՄ պատանիների ակումբում գրեթե ամեն օր են դասեր քաղում: Հայրենիքի ազատության եւ խաղաղության համար կյանքը զոհածները չեն մահանում, նրանք հավերժանում են ժամանակի եւ տարածության մեջ: Նրանց անունները մեր պատմության փառքի էջերում են գրվում, որ նրանց սխարանքները կենդանի օրինակ դառնան ապրողներիս համար: Ազգերը հենց այդպես էլ հարատեւում են՝ նշում է «Հայորդիք» ՀԿ նախագահ Նունե Կիրակոսյանը: Վուրգի հաղթական արձանի մոտ կատարվեց նրա մասին գրված «Հրամանատար Վուրգին» երգը: Խոսքերի եւ երաժշտության հեղինակը Անի Մարգարյանն է: Աղջիկը Վուրգ Ոսկանյանին չի ճանաչել, համացանցում գրառումներ է կարդացել հերոս հրամանատարի մասին եւ որոշել ազատություն տալ իր մտքերին: Երգը կարճ ժամանակ անց մեծ արձագանք գտավ: Վերագտնված Արցախ աշխարհին պիտի հաջորդի կորսված Էրգրի վերդարձը՝ համոզված է սասունցու եւ մշեցու ընտանիքում ծնված Անին: Առաջին երգը «Ձոն հայոց բանակին»՝ Ներսիկ Իսպիրյանի մեկենասությամբ Անին գրել ու կատարել է տարիներ առաջ: Հետո ծնվեց Վուրգի երգը: Անի Մարգարյանը մոտ 20 ազգագրական եւ հայրենասիրական երգ ունի գրած: Միջոցառման ավարտին պատվոգրեր՝ «Հայորդիք» ՀԿ-ի եւ Սիսիանի զինկոմի կողմից: Մասնակից երեխաներին, կազմակերպիչներին եւ Վուրգ Ոսկանյանի մերձավորներին նվեր էր պատրաստել նաեւ Անի Մարգարյանը: Մարտավարական հնարքներ ցուցադրեցին զորամասի հետախուզական վաշտի տղաները: Աղբյուրը՝ [url=http://sisian.info/news/հասարակություն/305-23-տարի-առաջ-զոհվեց-վուրգ-իր-11-քաջերի-հետ.html]Սիսիանի Լրատու[/url]
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր