Ծիծեռնակաբերդում տրվեց Ադամ Բարրոյի` Ցեղասպանության տարելիցին նվիրված միջոցառումների մեկնարկը
Այսօր Ծիծեռնակաբերդ հուշահամալիրում տրվեց ֆրանսահայ անվանի օպերային երգիչ Ադամ Բարրոյի` Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումների մեկնարկը, որի շարունակությունը տեղի կունենա ապրիլի 25-ին` Փարիզում:
Ծիծեռնակաբերդում Ադամ Բարրոյի կատարմամբ՝ Մանուկ Հարությունյանի նորաստեղծ «Մանջութ» լարային նվագարանի նվագակցությամբ՝ հնչել են Կաչչինի «Ավե Մարիա» և Կոմիտասի «Տեր ողորմեա» ստեղծագործությունները: