211652_close_icon
views-count1186 դիտում article-date 17:16 17-04-2015

Նռնակ, պահունակ և փամփուշտներ՝ գերեզմանատան ճանապարհին

Ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն զանգահարած քաղաքացին հայտնել է, որ Չարբախի գերեզմանատան մոտ նռնակ և փամփուշտներ է թողնում: Ոստիկանության ծառայողները նշված վայրից հայտնաբերել են պոլիէթիլենային տոպրակ, որի մեջ եղել է «Ֆ-1» տիպի 2 նռնակ՝ առանց պայթուցիչի, ինքնաձիգի 2 պահունակ՝ լիցքավորված 5,45 մմ տրամաչափի 30 փամփուշտով, 9 մմ տրամաչափի ինքնաձիգ՝ դատարկ պահունակով: Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքնության: Կատարվում է հետաքննություն: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր