211652_close_icon
views-count1271 դիտում article-date 17:25 17-03-2015

Գերեզմանատան մոտ հայտնաբերեցին նռնակ, 83 փամփուշտ, նռնակի 2 պայթուցիչ, ինքնաձիգի պահունակ և 3 ծխագլանակ

Մարտի 14-ին, ժամը 13.45-ին, Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից Մաշտոցի բաժնում հաղորդում է ստացվել, որ մի քաղաքացի զինամթերք է թողնում Շահումյանի գերեզմանատանը: Մեկնած օպերատիվ խումբը Երևանի Հասրաթյան փողոցի թիվ 7 հասցեում գտնվող գերեզմանատան հարևանությամբ հայտնաբերել է «Ֆ-1» տիպի նռնակ, տարբեր տրամաչափի 83 փամփուշտ, նռնակի 2 պայթուցիչ, ինքնաձիգի պահունակ և 3 ծխագլանակ: Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն: Կատարվում է հետաքննություն: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր