211652_close_icon
views-count1309 դիտում article-date 19:53 25-04-2015

The Wall Street Journal. Բունդեստագում Գերմանիան մոտ է հայերի հետ տեղի ունեցածը Ցեղասպանություն կոչելուն

Գերմանիան քայլեր է ձեռնարկում 100 տարի առաջ Օսմանյան Թուրքիայում հայերի կոտորածը ցեղասպանություն ճանաչելու ուղղությամբ՝ անտեսելով այն մտավախությունը, որ այդ որոշումը կարող է խափանել Թուրքիայի հետ հարաբերությունները և լավածություն առաջացնել երկրի ներսում, գրում է The Wall Street Journal–ը: Ապրիլի 24-ին տեղի ունեցած քննարկմանը գերմանական խորհդարանը նախաձեռնել է հայերի կոտորածները ցեղասպանություն որակելու բանաձևի ընդունումը: Թեև բանաձևի վերաբերյալ քվեարկությունը ամառվանից շուտ տեղի չի ունենա, փաստաթուղթն աջակցող օրենսդիրների մեծ մասը չի կասկածում վերջնական արդյունքն: Կանցլեր Անգելա Մերկելի կառավարությունն ի սկզբանե դեմ էր այդ քայլին, սակայն մտափոխ է եղել այն բանից հետո, երբ իր կուսակցության օրենսդիրների մեծ մասը աջակցել էր նախաձեռնությանը: Բեռլինն անհանգստացած էր Գերմանիայի 3 միլիոնանոց թուրքական համայնքի հնարավոր լարվածությամբ: «Հայերի ճակատագիրը զանգվածային հաշվեհարդարի, էթնիկ զտումների, տեղահանությունների և նույնիսկ ցեղասպանության պատմական վառ օրինակ է, որով մեկնարկել է 20-րդ դարը», – ասված է Գերմանիայի պալատի ստորին խորհրդարանի քննարկված բանաձևում: Ապրիլի 23-ին իր հայտարարության մեջ Գերմանիայի նախագահ Յոախիմ Գաուկը 1915-ի իրադարձություններն անվանել էր «ցեղասպանություն հայ ժողովրդի դեմ»: «Թուրք ժողովուրդը չի մոռանա Գերմանիայի նախագահ Գաուկի դիտողությունները և երբեք չի ների դա»,- հայտարարել է Թուրքիայի Արտաքին գործերի նախարարությունը: Թուրքիայի ամենախոշոր առևտրային գորընկերոջ՝ Գերմանիայի համար հայերի զանգվածային կոտորածը շատ նուրբ հարց է: Պատմաբանների համաձայն՝ Առաջին համաշխարհային պատերազմի ընթացքում Գերմանիան դաշնակցում էր Օսմանյան կայսրությանը և չէր միջամտում նրա ավերիչ գործողություններին, չնայած, որ բավականաչափ տեղեկացված էր տեղի ունեցող իրադարձություններից: Ապրիլի 23-ին նախագահ Գաուկը նաև հայտարարել է, որ Գերմանիան պետք է հաշտվի «Հայոց ցեղասպանության գործում իր ունեցած պատասխանատվությամբ»:

Նմանատիպ նյութեր