2662 դիտում
13:54 17-04-2015
ՀՀ ամենասիրված ղեկավարներից մեկն այսօր կդառնար 83 տարեկան, մի մարդ, ով դեմ էր բռնությանը, բայց բռնության, ոճրագործության զոհ դարձավ
Կարեն Սերոբի Դեմիրճյանը ծնվել է Երեւանում, 1932 թվականի ապրիլի 17-ին, մարդ, ով Հայաստանի պատմության մեջ անմահացավ որպես սիրված ղեկավար, ինչը ոչ բոլոր ղեկավարներին է տրված: Նա այսօր կդառնար 83 տարեկան: Եթե չլիներ չարաբաստիկ հոկտեմբերի 27-ը, շատ հնարավոր է, որ նա մինչեւ այսօր շարունակեր իր կյանքը: Յ. Դեմիրճյանը նաեւ այն բացառիկ ղեկավարներից էր, ով դեմ էր բռնությանը: Մի առիթով ասել էր. «Նպատակին բռնությամբ հնարավոր չէ հասնել։ Այն կարող է օգնել միայն ճանապարհի որոշ հատվածում։ Բռնության տևական ազդեցության հետևանքը լինում է այն, որ դահիճը և զոհը փոխվում են տեղերով, դահիճը ինքն է դառնում բռնության զոհ»։
Ցավոք, ժողովրդի սերը վայելող Կարեն Դեմիրճյանը հենց բռնության, ոճրագործության զոհ դարձավ:
Ինչպես փոխանցում է [b][color=#CC0000]SHAMSHYAN.com[/color][/b]-ի թղթակիցը, Եռաբլուր պանթեոնում Կարեն Դեմիրճյանի շիրիմին հարգանքի տուրք մատուցելու են գնացել նրա ընտանիքի անդամները, ԱԺ ՀԱԿ պատգամավորներ Գագիկ Ջհանգիրյանը, Արամ Մանուկյանը, Լյուդմիլա Սարգսյանը եւ այլ կուսակցականներ: ԵԿՄ նախագահ, գեներալ-լեյտենատ, զորավար, ԱԺ պատգամավոր Մանվել Գրիգորյանը, թեեւ Երուսաղեմում է, բայց նրա հանձնարարականով ԵԿՄ-ականները նույնպես պանթեոնում են: Ամենայն Հայոց կաթողիկոս Վազգեն Առաջինը Կարեն Դեմիրճյանին բնութագրել էր, որպես շինարար ղեկավար ու շատերը նրան մինչեւ այսօր հենց այդպես են հիշում:
Նշենք, որ Կարեն Դեմիրճյանը 1964–1972 թթ. եղել է ՀԿԿ Երևանի քաղկոմի քարտուղար, երկրորդ քարտուղար, 1972–1974 թթ.՝ ՀԿԿ կենտկոմի քարտուղար, ապա՝ առաջին քարտուղար, 1991–1999 թթ՝ «Հայէլեկտրամեքենա» բաժնետիրական ընկերության նախագահ, գործադիր տնօրեն: Դեմիրճյանի ղեկավարության տարիներին (1974–1988) հանրապետությունում շահագործման են հանձնվել Երևանի «Զվարթնոց», Գյումրիի «Շիրակ» և սահմանամերձ շրջանների օդանավակայանները, Երևանի մետրոպոլիտենի 1-ին հերթը, Հայկական ատոմակայանը, Մարզահամերգային համալիրը, կառուցվել են Արփա–Սևան ջրատարը, «Հրազդանմաշ», «Պոզիստոր», «Իմպուլս», «Մարս» և այլ գործարաններ, գրապալատը, Մասիս–Նուռնուս և Աղստաֆա–Իջևան–Հրազդան–Սևան–Մարտունի երկաթուղային մայրուղիներ և այլ շինություններ:
1975 թվականի ապրիլի 23-ին առաջին անգամ Հայաստանի բարձրագույն ղեկավարության անունից Դեմիրճյանը դատապարտել է Մեծ եղեռնի կազմակերպիչներին: Նրա ջանքերով 1978 թվականի ՀԽՍՀ նոր սահմանադրության մեջ վերահաստատվել է հայերենը պետական լեզու ամրագրող հոդվածը, 1980 թվականին կանխվել է Բաքու–Նախիջևան «Բարեկամություն» կոչված ավտոմայրուղու հայաստանյան՝ Մեղրի-Նյուվադի հատվածի շինարարությունը, կառուցվել է Մեղրի–Քաջարան ավտոմայրուղին, Գորիս–Ստեփանակերտ հեռուստավերահաղորդիչ կայանը:
1991-1999 թվականներին Կարեն Դեմիրճյանը գլխավորել է Հանրապետության խոշորագույն ձեռնարկություններց մեկը՝ «Հայէլեկտրամեքենա» ԱՓԲԸ-ն։ 1998 թվականին հիմնադրել է Հայաստանի ժողովրդական կուսակցությունը (ՀԺԿ), 1998 թվականին նա առաջադրվեց որպես Հանրապետության նախագահի թեկնածու։:
1999 թվականի ՀՀ խորհրդարանական ընտրությունների ժամանակ եղել է ՀԺԿ և Հանրապետական կուսակցության համագործակցությամբ ստեղծված «Միասնություն» դաշինքի համանախագահը (Վազգեն Սարգսյանի հետ):
1999 թվականի մայիսին ընտրվում է Ազգային Ժողովի նախագահ։ Հանրապետության զարգացմանը նա կարողացավ համակարգված բնույթ տալ՝ հստակեցվեցին զարգացման առաջնային խնդիրները, կառուցվածքային քաղաքականության առանցքային ուղիները, գլխավոր ներուժի՝ մարդկային գործոնի խելամիտ ու նպատակային իրացման մեծ հեռանկար միտող կողմնորոշիչները։ Զոհվել է 1999 թվականի հոկտեմբերի 27-ին ՀՀ Ազգային ժողովի դահլիճում կատարված ոճրագործության ժամանակ:
Նմանատիպ նյութեր
12097 դիտում
22:11 09-08-2024
«Ծնունդդ շնորհավոր, Էրի՛կ ջան, հավերժ մնացիր 19 տարեկան». 44-օրյա պատերազմում զոհված Էրիկն այսօր կդառնար 23 տարեկան
Այս բաժնից
709 դիտում
10:55 22-12-2024
Սիրիայում տեղի ունեցածը մեծ վտանգ է մեզ համար․ «ՀայաՔվե»
2053 դիտում
10:00 22-12-2024
Դիլիջանի համայնքապետը շարունակում է շուկայականից ցածր գներով հողեր օտարել Երևանի բնակիչներին. Ոսկան Սարգսյան
706 դիտում
09:55 22-12-2024
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար