14864 դիտում
13:43 17-04-2015
ՏԿԱԻ նախարար Արմեն Երիցյանը կոչումներ շնորհեց երիտասարդ փրկարարներին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Ապրիլի 17-ին ՀՀ ՏԿԱԻ նախարարության Փրկության նվիրյալների հուշարձանի մոտ տեղի ունեցավ արդեն ավանդական դարձած առաջին սպայական կոչման՝ «փրկարար ծառայության լեյտենանտի» շնորհման հանդիսավոր արարողությունը:
ՓԾ փրկարարական ուժերի վարչության, Կոտայքի, Արմավիրի և Վայոց ձորի մարզային փրկարար վարչությունների 6 աշխատակցի փրկարար ծառայության լեյտենանտի ուսադիրներ և վկայականներ հանձնեց ՏԿԱԻ նախարար Արմեն Երիցյանը:
Շնորհավորելով նորակոչ սպաներին՝ ՏԿԱԻ նախարար Արմեն Երիցյանը մաղթեց նրանց նորանոր առաջխաղացումներ և այս ճանապարհին կարևորեց գիտելիքների կատարելագործման անհրաժեշտությունը:
«Դուք պետք է հպարտ լինեք փրկարարի ձեր կոչման համար: Այսօր նախարարությունն ընդլայնվել է, և մենք պետք է գիտակցենք մեր առջև դրված խնդիրները: Ես հպարտ եմ, որ բոլորը խոսում են փրկարարի աշխատանքի մասին, չկա այդպիսի մարդ, որ լսած չլինի փրկարարի մասին և այս ամենին մենք հասել ենք կարճ ժամանակում: Մենք դեռ շատ անելիքներ ունենք, և այդ աշխատանքը պետք է կատարենք միասին», - ասաց նախարարը:
Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 102+
102+
Նմանատիպ նյութեր
6090 դիտում
17:43 21-03-2014
Նախարար Արմեն Երիցյանը սպայական կոչումներ շնորհեց և մեդալներ հանձնեց փրկարարներին. ֆոտոռեպորտաժ
1353 դիտում
15:53 08-12-2014
ՏԿԱԻ նախարար Արմեն Երիցյանը հանդիպել է աշակերտներին
Այս բաժնից
26709 դիտում
14:01 23-11-2024
Ավտովթար՝ Արագածոտնի մարզում. «ԳԱԶ 31»-ը գլխիվայր հայտնվել է երթևեկելի գոտուց դուրս. կան վիրավորներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ