211652_close_icon
views-count42694 դիտում article-date 20:07 04-10-2015

Աղվան Հովսեփյանի գլխավորությամբ ՏԿԱԻ նախարար Արմեն Երիցյանը 1715-րդ խաչը փոխանցեց խաչի «քավոր» ԱԺ պատգամավոր Վահրամ Բաղդասարյանին. վերջինն էլ հայ ժողովրդին խաղաղություն մաղթելով ամրացրեց Սուրբ Խաչ հուշարձանին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ հոկտեմբերի 4-ին արդեն ավանդույթ դարձած Արագածոտնի մարզի «Սուրբ Խաչ եւ Սուրբ Երրորդություն Հույսի Խորան Հաղորդարան» ժողովրդի համար արդեն սրբատեղի դարձած կառույց հուշարձանի մոտ տեղադրված խաչի վրա տեղադրվեց 1715-րդ խաչը, որի «քավորը» Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության ղեկավար պատգամավոր Վահրամ Բաղդասարյանն է: [color=#EF2929] 1713, 1714-րդ խաչերի խաչքավորներ ՀՀ Աժ պատգամավոր Հակոբ Հակոբյանը և ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը 1715-րդ խաչը փոխանցեցին խաչադրման խաչքավոր ՀՀ ԱԺ պատգամավոր Վահրամ Բաղդասարյանին: Վ. Բաղդասարյանը լրագրողների հետ զրույցում հայտնեց, որ խաչի քավոր լինելը մեծ պատասխանատու գործ է համարում իր և իր ընտանիքի համար, ասելով նաև Քրիստոնեությունը իր ընտանիքը պատվով է տանում և ժողովրդին հուսախափ չի անի: ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Նիգ Ապարան հայրենակցական միության պատվավոր նախագահ Աղվան Հովսեփյանը միջոցառմանը հայտարարեց, որ 1715-րդ խաչի տեղադրումը խոսում է այն մասին, որ հայերը քրիստոնյա ժողովուրդ են և իրենց հավատքը պահպանում են մինչև այժմ և կպահպանեն դարեդար:[/color] Ինչպես միջոցառման վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, միջոցառմանը մասնակցում էին Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը, ՀՀ վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանը, ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը, ՀՀ քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանը, Ազգային ժողովի պատգամավորներ, Նիգ Ապարան հայրենակցական միության նախագահ Սամվել Ալեքսանյանը, Առաքել Մովսիսյանը, Մարգարիտ Եսայանը, մեծ թվով օրենսդիր և գործադիր մարմնի ներկայացուցիչներ, ուժային կառույցների ներկայացուցիչներ: Արագածոտնի թեմի առաջնորդ Տեր Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի հանդիսապետությամբ, հոգևոր դասի ներկայացուցիչների մասնակցությամբ, սկսվեց 1715-րդ խաչի օծման արարողությունը: Օծման արարողության ավարտից հետո, օծված խաչը հոգևոր դասի ու ժողովրդի ուղեկցությամբ հանդիսավոր կերպով բարձրացվեց և խաչքավորի ձեռամբ ամրակցվեց Սուրբ Խաչին: Խաչադրման արարողության ողջ ընթացքում Սուրբ Խաչ և Սուրբ Երրորդություն Հույսի Խորան Հաղորդարանում ծովացած բազմության համար թևածում էր հոգեւոր երաժշտությունը: Տեր Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանն իր խոսքում նորից հնչեցրեց Գրիգոր Տաթևացու մեկնությունը, որ` «քառաթև խաչը փրկություն է աշխարհի չորս ծագերի համար, սրբություն է հոգու չորս առաքինությունների համար, մաքրություն է մեղքերից, որոնք հարկ է տարածել մեր ներքին մարդու մեջ՝ սեր, խոնարհություն, հնազանդություն և համբերություն»։ 1715-րդ օծված խաչը Սուրբ Խաչի վրա ամրակցելուց հետո ողջույնի խոսք ասացին «Նիգ-Ապարան» հայրենակցական միության պատվավոր նախագահ Աղվան Հովսեփյանը, խաչքավորներ Հակոբ Հակոբյանը, Արմեն Երիցյանը, Վահրամ Բաղդասարյանը: Հույսի Խորանի աշխարհիկ բեմում, Արագածի լանջին ժողովրդական ինքնաբուխ տոնախմբություն էր. հնչում էր զուռնան ու դհոլը, ելույթ էին ունենում Ապարանի տարածաշրջանի երաժշտական և գեղարվեստական խմբերը: Տեղի ունեցան նաեւ մատաղի օրհնության արարողություններ: Այնուհետեւ ժողովրդի մասնակցությամբ Միասնության շուրջպարն օղակեց Սուրբ Խաչ և Սուրբ Երրորդություն Հույսի Խորան Հաղորդարանը: Համաժողովրդական տոնախմբությանը մասնակցում էին հյուրեր սփյուռքից, Արցախից, հանրապետության մարզերից, մտավորականներ, հասարակական և քաղաքական գործիչներ, պետական բարձրաստիճան այրեր եւ հարյուրավոր քաղաքացիներ: Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 515+
515+

Նմանատիպ նյութեր