Նախարար Արմեն Երիցյանը սպայական կոչումներ շնորհեց և մեդալներ հանձնեց փրկարարներին. ֆոտոռեպորտաժ
Այսօր՝ մարտի 21-ին, ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկության նվիրյալների հուշարձանի մոտ տեղի ունեցավ 1-ին սպայական կոչման` «փրկարար ծառայության լեյտենանտի» շնորհման հանդիսավոր արարողությունը:
Ինչպես նշված վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը կոչումներ շնորհեց ԱԻՆ փրկարար ծառայության օպերատիվ կառավարման վարչության, Երևան քաղաքի փրկարարական վարչության և Վայոց Ձորի մարզային փրկարարական վարչության 5 աշխատակիցների:
Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ նախարարի մեկ այլ հրամանագրով «Անբասիր ծառայության համար. 15 տարի» 2-րդ աստիճանի մեդալով պարգևատրվեցին ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության օպերատիվ կառավարման, բնակչության պաշտպանության և աղետների հետևանքների վերացման կազմակերպման, Երևան քաղաքի փրկարարական վարչությունների և «Աղետների բժշկության տարածաշրջանային կենտրոնի» 15 աշխատակիցներ:
Գագիկ Շամշյանի ֆոտոռեպորտաժը՝ միջոցառման վայրից: