slot gacor slot gacor slot gacorslot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor streaming bola slot gacor slot demo slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot qris slot gacor Situs Slot Gacor
Վաղամեռիկ ԱԺ պատգամավոր Մելիք Գասպարյանի կինը դատի է տվել ամուսնու որդու մորը` իրեն և վարչապետի որդուն զրպարտելու համար. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
211652_close_icon

Վաղամեռիկ ԱԺ պատգամավոր Մելիք Գասպարյանի կինը դատի է տվել ամուսնու որդու մորը` իրեն և վարչապետի որդուն զրպարտելու համար. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

views-count61408 դիտում article-date 20:42 16-04-2015
Վաղամեռիկ ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր, գործարար Մելիք Գասպարյանի կինը` Անահիտ Մնացականյանը դատի է տվել ամուսնու որդու մորը` Վարդուհի Մկրտչյանին` իրեն և վարչապետի որդուն` Արգամ Աբրահամյանին զրպարտելու համար: Այս մասին ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում ասաց Անահիտ Մնացականյանը: Նրա հետ մեր զրույցը ներկայացնում ենք ստորև, որտեղ խոսվում է դատի տալու բուն պատճառների մասին: - Տիկին Մանացականյան, գիտեմ, որ դատարանից եք գալիս: Ի՞նչ հայց էիք ներկայացնում: - Զրպարտել և արատավորել էին իմ պատիվը, արժանպատվությունն ու գործարար համբավը: - Ո՞վ եւ ինչո՞վ է Ձեզ զրպարտել: - Օրերս լրատվամիջոցներից մեկում Վարդուհի Մկրտչյանը հայտարարություն էր արել, թե Ամիրյան փողոցում «Նացիոնալ» հյուրանոցային համալիրը եւ Ամիրյան 4/2 եւ 4/4 հասցեների բազմաբնակարան շենքերի կիսակառույցները կառուցվել են իր ամուսնու` ԱԺ նախկին պատգամավոր Մելիք Գասպարյանի կողմից: Սակայն նրա մահից հետո շենքի շինարարությունը վերցրել է վարչապետ Հովիկ Աբրահամյանի որդին` Արգամ Աբրահամյանը: Նախ նշեմ, որ Մելիք Գասպարյանի օրինական կինը ես եմ: Նա նրա օրինական կինը չի հանդիսանում եւ ինքնակոչ հայտարարություններ է անում: Որպես ինքնակոչ կին` նա արատավորում է իմ պատիվն ու արժանապատվությունը: Բայց նա Մելիք Գասպարյանից ունի որդի: Խոսքը անչափահաս Ալեքս Գասպարյանի մասին է, որի հայրությունը ամուսինս ճանաչել է: - Վարչապետի ընտանիքին բազմիցս են լրատվամիջոցները փորձել կապել Ձեր ընտանիքի բիզնեսների հետ: Աբրահամյանների ընտանիքի հետ Ձեր ընտանիքը որեւէ բիզնես կապեր ունի՞, թե՞ ոչ: Ամիրյան 4/2 եւ 4/4 հասցեների բազմաբնակարան շենքների կառուցապատման աշխատանքներով արդյոք վարչապետի որդի՞ն է զբաղվում: - Նա նշում է կոնկրետ Արգամ Աբրահամյանի անունը: Վերջինս որեւէ պարտավորություն ձեռք չի բերել շինարարական աշխատանքները կատարելու վերաբերյալ: Այդ պարտավորությունը ժառանգությամբ փոխանցված է ինձ` Անահիտ Մանցականյանիս` Մելիք Գասպարյանի օրինական կնոջը: Ամուսնուս ժառանգության 90 տոկոսն ինձ է պատկանում, իսկ 10-ը նրա որդուն` Ալեքս Գասպարյանին, ում նկատմամբ, ինչպես նշեցի, ամուսինս հայրություն է ճանաչել: Այսինքն` շինարարական աշխատանքներ կատարելու, ներդրումներ անելու պարտավորությունները այս երկու անձանց են պատկանում: Արգամը որեւէ տեսակի պարտավորություն չունի եւ որեւէ բանավոր խոստում էլ չի տվել: Հետեւաբար Վարդուհին զրպարտություն է ներկայացրել նաեւ այս մասով: Այդ իսկ պատճառով ստիպված եմ դիմել դատարան եւ այդ կերպ պարտադրել, որ հերքի օրինական կին ներկայանալու եւ Արգամ Աբրահամյանի անունը մեր ընտանիքի բիզնեսների հետ կապելու լուրերը: - Լրատվամիջոցներում նաեւ մտավախություններ են հնչեցվում, թե տվյալ հասցեների նախկին սեփականատերերը չեն ստանա իրենց բնակարանները: Հատկապես այն դեպքում, երբ շինարարությունը դանդաղում է: - Սեփականության իրավունքով այդ բնակարաններն արդեն փոխանցվել են բնակիչներին: Այսինքն` պայմանագրային պարտավորությունները կատարվել են: Այդ աշխատանքներն ընթացքի մեջ են, բայց գործընթացը դանդաղում է, քանի որ պահանջվում են լրացուցիչ ներդրումներ: Ես ներկա փուլում քայլեր եմ ձեռնարկում, որ միջոցներ հայթայթեմ շենքի ավարտական աշխատանքների մեջ ներդնելու համար: Իսկ Վարդուհին, ելնելով իր ֆինանսական վիճակից, ամեն կերպ խոչընդոտում է եւ չի տալիս իր համաձայնությունը, որ արտաքին ֆինանսական միջոցներ ներգրավվեն աշխատանքները ավարտին հասցնելու եւ գույքերը բնակիչներին հանձնելու համար: - Ստեղծված իրավիճակում ի՞նչ ելքեր եք տեսնում: - Ելքերից մեկն այն է, որ այն գույքերը, որոնք սեփականության իրավունքով պատկանում են երկուսիս` իմ 90 տոկոսը եւ նրա 10-ը, օտարվեն երրորդ անձերի եւ այն գումարները, որոնք կգոյանան վաճառքի արդյունքում, ներդրվեն այդ աշխատանքների կատարման մեջ: Մենք ունենք պարտավորություն բնակիչների առջեւ եւ դա պետք է մեր շահերից վեր լինի: Այսինքն` առաջինը պետք է բավարարենք նրանց պահանջները, հետո նոր մեր կարիքները հոգանք: Բայց շատ կարեւոր է, որ Վարդուհին եւս գիտակցի իր պարտավորությունը: - Իսկ Նացիոնալ հյուրանոցային համալիրի շուրջ Ձեր եւ նրա միջեւ պարտավորություններ կա՞ն: - Նացիոնալ հյուրանոցի սեփականատերը որեւէ տեսակի պարտավորություն, համաձայնություն կամ խոստում չունի եւ չի էլ ունեցել Վարդուհու հետ: - Լավ, եթե նրա հայտարարություններն իրականությունից այնքան հեռու են, որ անգամ դատի եք տվել, ինչո՞ւ է նման քայլի դիմում և սուտ հայտարարություններ տարածում: - Նա ունի շատ մեծ վարկային պարտավորություններ բանկերում` ֆինանսական ճգնաժամի մեջ է: Մենք ենթադրում ենք, որ, ելնելով իր ֆինանսական վիճակից, նմանատիպ գործողությունների է դիմում, զրպարտում եւ վիրավորում է իմ ընտանիքին` փորձելով այդ կերպ թեթեւացնել իր ֆինանսական բեռը` ունենալով ֆինանսական ակնկալիքներ թե ինձանից, թե երրորդ անձից: Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+

Նմանատիպ նյութեր