Հայ եւ շվեյցարացի հնագետները կհամագործակցեն
Այսուհետ ԵՊՀ գիտնականները հնագիտության բնագավառում համագործակցելու են Ժնևի համալսարանի գործընկերների հետ:
Խոստումնալից համագործակցության սկիզբն արդեն դրված է. ԵՊՀ-ում էին հյուրընկալվել Հայաստանում Շվեյցարիայի արտակարգ և լիազոր դեսպան Լուկաս Գասերը և Ժնևի համալսարանի երկու պրոֆեսորներ Լորենց Է. Բաումերը և Ժան Տերիերը:
Պրոֆեսոր Լորենց Բաումերը խոսեց այն հետազոտությունների մասին, որոնք իրենց համալսարանը կատարել է Միջերկրածովյան ավազանում: Հնագիտական պեղումները մասնավորապես իրականացվել են Իտալիայի և Հունաստանի որոշ ափամերձ շրջաններում:
Նրա խոսքով՝ մի առանձին հետաքրքրություն են ներկայացնում Հունաստանում կատարվող պեղումները: Քանի որ միջնադարից մինչ հիմա Միջերկրական ծովի մակարդակը բարձրացել է 120 մետրով, հետևաբար հնագիտական մի շարք շերտեր ուսումնասիրելու համար կատարվում են ստորջրյա պեղումներ:
Մյուս պրոֆեսորը՝ Ժան Տիրերն էլ խոսեց Ժնևի կանտոնում իրականացվող հնագիտական աշխատանքների ու հնագիտական ժառանգության արժևորման մասին:
Նախքան դասախոսությունը շվեյցարացի հյուրերը այցելել էին ԵՊՀ պատմության ֆակուլտետի հնագիտության և ազգագրության ամբիոն ու քննարկել առաջիկա համագործակցության ձևաչափը: