Հնագետները Արգենտինայում նացիստական կացարան են հայտնաբերել. տեսանյութ
Արգետինացի հետազոտողները Պարագվայի սահմանին նացիստ-հանցագործների ժամանակավոր կացարան են գտել:
Clarin թերթը գրել է, որ քարե շինությունները գտնվում են «Տեյու Կուարե» ազգային արգելոցի կենտրոնական հատվածում: Ենթադրվում է, որ Երկրորդ համաշխարհային պատերազմի կեսերին Գերմանիայի ռազմաօդային ուժերը ձեռնամուխ են դժվարանցանելի վայրերում իրենց ղեկավարների համար թաքստոց-կացարանների ստեղծմանը:
Հնագետները հայտնել են, որ քարե շինություններում, որոնց պատերը մոտ 3 մետր հաստություն ունեն, հայտնաբերվել են գերմանական ճենապակուց ափսեներ և16 նացիստական դրամներ, որոնք թվագրվում են 1938-1941 թվականներին: