Բրիտանացի հնագետները միջնադարյան խոշոր գերեզմանոց են հայտնաբերել
Քեմբրիջում հնագետները հայտնաբերել են միջնադարյան Բրիտանիայի խոշոր գերեզմաններից մեկը: Ուսումնական հաստատություններից մեկի աստվածաբանության ֆակուլտետի վերանորոգման ժամանակ բանվորները պատահաբար մարդկանց մնացորդներ են հայտնաբերել եւ ահազանգել հնագետներին:
Վերջինները գերեզմանոցի գոյության մասին իմացել են դեռեւս 1950-ականներին, սակայն չեն ակնկալել, որ այն այդչափ մեծ է: Մասնագետները պեղել են ավելի քան 1300 գերեզմաններ, որոնք թվագրվում են XIII-XV դարերով: Գերեզմանատանը հուղարկավորել են տեղի հիվանդանոցի հիվանդներին: Նրանց հիմնականում հողին են հանձնել առանց դագաղների: Բուժհաստատությունը գործել է մինչեւ 1511 թվականը: տարածքում հողին են հանձնել նաեւ աղքատ ուսանողներին եւ գիտնականներին: Մահացածները հիմնականում 25-45 տարեկան են եղել:
Տեղի բնակիչները լեգենդներ են պատմում, թե մահացածները չումայի զոհ են դարձել, բայց մասնագետները հիվանդության հետքեր չեն հայտնաբերել: