Կբացվի «Հիշում եմ և պահանջում. Վերածնունդ» ցուցահանդեսը
Ապրիլի 16-ին, ժամը 19:00-ին Երևանի քաղաքապետարանի մեծ նախասրահում տեղի կունենա «Հիշում եմ և պահանջում. Վերածնունդ» խորագրով ցուցահանդեսի բացումը:
Կցուցադրվեն Երևանի պատմության թանգարանի ֆոնդերում պահվող բացառիկ ցուցանմուշներ, փաստաթղթեր, վկայագրեր: «Հիշում եմ եվ պահանջում. Վերածնունդ» խորագրով ցուցահանդեսը կգործի մինչև ապրիլի 30-ը: