211652_close_icon
views-count790 դիտում article-date 13:06 15-04-2015

Եմենում բոլոր կողմերը պետք է անհապաղ սկսեն իրականացնել ՄԱԿ ընդունած բանաձևը. Պան Գի Մուն

Ապրիլի 14-ին ՄԱԿ գլխավոր քարտուղար Պան Գի Մունը հայտարարել է, որ Եմենում բոլոր կողմերը պետք է անհապաղ սկսեն իրականացնել ՄԱԿ Անվտանգության խորհրդի կողմից ընունված բանաձևը: Ինչպես տեղեկացնում է ТАСС-ը, Եմենի վերաբերյալ բանաձևը ընդունվել է ԱԽ անդամ-երկրների 14 ձայներով: Փաստաթուղթը նախատեսում է պատժամիջոցների կիրառում ապստամբների առաջնորդ Աբդել Մանեք ալ-Հոուսիի, ինչպես նաև Եմենի նախկին նախագահի որդու՝ Ահմեդ Աբդալլա Սալեհի նկատմամբ: «Կոչ ենք անում եմենյան բոլոր կողմերին անհապաղ սկսել կատարել ընդունված բանաձևի դրույթները»,- ինչպես տեղեկացնում է ТАСС-ը, այս մասին հայտարարել է ՄԱԿ գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարրիկը:

Նմանատիպ նյութեր