851 դիտում
11:46 13-03-2015
ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը պետք է վերջ դնի Սիրիայում տիրող ծայրահեղականությանը. Պան Գի Մուն
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը հայտնել է, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը պետք է կոնկրետ քայլեր ձեռնարկի՝ Սիրիայում տիրող ճգնաժամը լուծելու համար: Ըստ նրա՝ Սիրիայի ժողովուրդը ավելի շատ է զգում, որ լքված է աշխարհի կողմից: Նրանք և հարևան պետությունները շարունակում են տուժել միջազգային հանրության աջքի առաջ, որ մինչ օրս անկարող է գտնվել միասնական գործողություններ ձեռնարկել՝ ավերածությունները դադարեցնելու համար:
«Եթե մենք ցանկանում ենք մարել ծայրահեղականների և աղանդավորականների կրակը, որ մոլեգնում է ողջ տարածաշրջանում, ապա անհրաժեշտ է վերջ դնել Սիրիայում տիրող մահացու հակամարտությանը»,- ասել է նա:
Նա նաև նշել է, որ Անվտանգության խորհուրդը նախկինում ցույց է տվել քիմիական զենքի դեմ պայքարի իր հնարավորությունը և ապահովել է հումանիտար օգնություն Սիրիայի կարիքավորներին: Նա նաև կոչ է արել Անվտանգության խորհրդին կոնկրետ միջոցներ ձեռնարկել՝ այդ ճգնաժամը լուծելու համար:
Նմանատիպ նյութեր
811 դիտում
13:06 15-04-2015
Եմենում բոլոր կողմերը պետք է անհապաղ սկսեն իրականացնել ՄԱԿ ընդունած բանաձևը. Պան Գի Մուն
1662 դիտում
22:58 07-03-2015
ԻՊ-ի զինյալների կողմից մշակութային հուշարձանների ոչնչացումը ռազմական հանցագործություն է. Պան Գի Մուն
1076 դիտում
12:57 13-04-2015
Չպետք է թույլ տալ, որ Եմենի ճգնաժամը վերածվի ձգձգվող տարածաշրջանային հակամարտության. Պան Գի Մուն
Այս բաժնից
1198 դիտում
23:10 20-01-2025
Թրամփի օրոք թուրք-ամերիկյան հարաբերություններում դրական շրջափուլ է կանխատեսվում
1471 դիտում
22:36 20-01-2025
Պուտինը շնորհավորել է Թրամփին ԱՄՆ նախագահի պաշտոնը վերստին ստանձնելու առթիվ
1132 դիտում
21:37 20-01-2025
Դոնալդ Թրամփը պաշտոնապես ստանձնեց ԱՄՆ 47-րդ նախագահի լիազորությունները