1967 դիտում
14:46 14-04-2015
Բանկից խարդախությամբ հափշտակվել է 450.000 ԱՄՆ դոլար
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական գործով պարզվել են բանկից 450.000 ԱՄՆ դոլարի հափշտակության հանգամանքները. երկու անձ ներգրավվել է որպես մեղադրյալ:
Նախաքննությամբ ձեռք բերված ապացույցներով պարզվել է, որ սահմանափակ պատասխանատվությամբ X ընկերություններից մեկի տնօրենն ընկերներին ասել է, որ ցանկանում է բանկից վարկ վերցնել բիզնեսի համար: Ընկերները տնօրենին ծանոթացրել են Ա.Ղուկասյան անուն-ազգանունով մի անձի հետ, ով, վերցնելով X ընկերության համապատասխան փաստաթղթերը, խոստացել է, որ կկազմակերպի վարկավորումը:
Ա.Ղուկասյանը վարկ «դասավորելու համար» նախնական համաձայնության է եկել բանկերից մեկի վարկային մասնագետ Դ.Մաթևոսյանի հետ` խոստանալով դրական արդյունքի դեպքում նրան տրամադրել 40.000 ԱՄՆ դոլար:
Բանկի աշխատակից Դ.Մաթևոսյանը, պայմանավորվածության համաձայն, բանկում առկա վարկառու այլ ընկերության փաստաթղթերը տվել է Ա.Ղուկասյանին, ով դրանք ներկայացրել է բանկ: Նշված փաստաթղթերի հիման վրա բանկը X ընկերության տնօրենին է հանձնել 450.000 ԱՄՆ դոլարը: Վերջինս այդ գումարից վերցրել է 25.000 ԱՄՆ դոլարը` չիմանալով, որ գրավադրված անշարժ գույքը ձեռք է բերվել կեղծ փաստաթղթերի հիման վրա, մնացած գումարը փոխանցել է «միջնորդին»՝ Ա.Ղուկասյանին:
2013 թվականի փետրվարի 27-ին բանկի աշխատակից Դ.Մաթևոսյանը միջնորդից մեկ այլ անձի միջոցով որպես մասնաբաժին ստացել է 40.000 ԱՄՆ դոլարին համարժեք՝ 16.360.800 ՀՀ դրամ:
Մինչդատական վարույթի ընթացքում ձեռք բերված ապացույցների հիման վրա Դ.Մաթևոսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 214-րդ հոդվածի 2-րդ մասով և ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով: Նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը: Մեղադրյալ Ա.Ղուկասյանի նկատմամբ հայտարարվել է հետախուզում և խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:
Նախաքննությունը շարունակվում է: Միջոցներ են ձեռնարկվում՝ դեպքի բազմակողմանի և լրիվ հետազոտումն ապահովելու ուղղությամբ:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
[b]ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին
[/b]
Նմանատիպ նյութեր
1754 դիտում
19:24 15-05-2015
Ոսկու գրավադրմամբ բանկից հափշտակվել է ավելի քան 65 մլն դրամ
2886 դիտում
19:29 16-09-2016
ԱՄՆ-ն 450.000 դոլար է տրամադրել Մեղրիի Սուրբ Սարգիս եկեղեցու վերակառուցման համար
Այս բաժնից
940 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
967 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»