Հռոմի Պապն արտաբերեց «Ցեղասպանություն» բառը
Հռոմի Ֆրանցիսկոս Պապի ձեռամբ Վատիկանի սբ. Պետրոսի տաճարում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված պատարագ մատուցվեց, որի ընթացքում Սրբազան քահանայապետն արտաբերեց «ցեղասպանություն» բառը։
Ինչպես գրում է BBC-ն, Օսմանյան կայսրությունում հայերի զանգվածային կոտորածը Պապը ցեղասպանություն է անվանել:
«Չարի կոծկումը կամ ժխտումը նման է վերքին, որը չեն վիրակապել: Թուրքիան եղածը չի ճանաչում որպես ցեղասպանություն»,-մասնավորապես նշել է Հռոմի Պապը: