211652_close_icon
views-count19642 դիտում article-date 23:20 11-04-2015

Երևանում նախարարի խորհրդականը վրաերթի է ենթարկել 17-ամյա դպրոցականին

Այսօր` ապրիլի 11-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 14.30-ի սահմաններում Երևան քաղաքի Նորքի 9-րդ զանգվածի բնակիչ 56-ամյա Վարազդատ Դանիելյանը Վարդանանց փողոցում իր վարած ВАЗ 2107 մակնիշի 90 ԼԼ 678 համարանիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել հետիոտն, Երևան քաղաքի Սողոմոն Տարունցի փողոցի բնակիչ 17-ամյա Արշակ Իվանյանին: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, վրաերթի ենթարկվածին տեղափոխել է Էրեբունի բժշկական կենտրոն: Ֆոտոլրագրողի տեղեկություններով` վարրոդ Վ. Դանիելյանն աշխատում է ՀՀ առողջապահության նախարարի խորհրդական, իսկ վրաերթի ենթարկված Ա. Իվանյանը սովորում է Երևանի թիվ 119 դպրոցի 12-րդ դասարանում: Փաստի առթիվ Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության հատկապես կարևոր գործերով քննիչ Կարեն Գրիգորյանի կողմից նյութեր են նախապատրաստվում: Քննիչի հանձնարարականով` ավտոմեքենան տեղափոխվել է Երևանի ՃՈ պահպանվող հատուկ տարածք:

Նմանատիպ նյութեր