19741 դիտում
16:48 07-05-2018
Վանաձորում 60-ամյա վարորդը Mercedes-ով վրաերթի է ենթարկել 15-ամյա դպրոցականին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր՝ մայիսի 7-ին, վրաերթ է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 11։00-ի սահմաններում Վանաձոր քաղաքի բնակիչ՝ 60-ամյա Սերգեյ Առաքելյանը Վանաձոր քաղաքի Աղայան փողոցի 59 շենքի մոտ իր վարած Mercedes մակնիշի 10 ՕՍ 447 համարանիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել Վանաձոր քաղաքի բնակիչ, 15-ամյա Լևոն Ա.-ին։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, իր ավտոմեքենայով վրաերթի ենթարկված երեխային տեղափոխել է Վանաձորի բժշկական կենտրոն։
Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ դասակի հրամանատար Սմբատ Նորեկյանի գլխավորությամբ։
Դեպքի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Յուրա Հովհաննիսյանը տեղեկությունը փոխանցել է ոստիկանության Բազումի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Կարեն Հակոբյանի գլխավորությամբ։
Փաստի առթիվ ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի հետաքննիչ Ստեփան Համբարյանի կողմից նյութեր են նախապատրաստվում։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վարորդ Ս. Առաքելյանը թոշակառու է, իսկ վրաերթի ենթարկված Լ. Ալավերդյանը սովորում է Վանաձորի ավագ դպրոցներից մեկի 9-րդ դասարանում։
Հիվանդանոցից [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ին հայտնել են, որ երեխայի կանքին ու առողջությանը վտանգ չի սպառնում։
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները՝ Նարեկ Լալայանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 7+
7+
Նմանատիպ նյութեր
9517 դիտում
19:00 16-12-2014
Երևանի Անանուն փողոցում 23-ամյա վարորդը Mercedes-ով վրաերթի է ենթարկել 13-ամյա դպրոցականին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
28682 դիտում
11:08 14-04-2019
Արարատի մարզում 30–ամյա վարորդը Niva-ով վրաերթի է ենթարկել 13–ամյա դպրոցականին