Երևանի Անանուն փողոցում 23-ամյա վարորդը Mercedes-ով վրաերթի է ենթարկել 13-ամյա դպրոցականին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության հատկապես կարևոր գործերով քննիչ Դավիթ Մարտիրոսյանի կողմից նյութեր են նախապատրաստվում այսօր՝ դեկտեմբերի 16-ին, Երևանում տեղի ունեցած վրաերթի փաստով: Ժամը 08:00-ի սահմաններում Բագրատունյաց և Անանուն փողոցների խաչմերուկում Արտաշատ քաղաքի Իսահակյան փողոցի բնակիչ, 23-ամյա Ջոնիկ Մանուկյանը իր վարած Mercedes մակնիշի 52 MA 052 համարանիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել Երևան քաղաքի Մանթաշյան փողոցի բնակիչ, 13-ամյա Միքայել Դալլաքյանին:
Ինչպես հայռնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, իր ավտոմեքենայով վրաերթի ենթարկված երեխային, ով սովորում է Երևանի թիվ 69 հիմնական դպրոցի 7-րդ դասարանում՝ տեղափոխել է «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն:
Քննիչի հանձնարարականով մեքենան տեղափոխվել է Երևանի ՃՈ պահպանվող հատուկ տարածք:
Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի