1283 դիտում
20:29 13-05-2014
Նիկ Սմարտը պարգևատրվել է Արցախի վարչապետի հուշամեդալով
ԼՂՀ վարչապետի որոշմամբ <Հելո թրաստ> բրիտանական ոչ կառավարական կազմակերպության Լեռնային Ղարաբաղի ծրագրի ղեկավար Նիկ Սմարտը պարգևատրվել է վարչապետի հուշամեդալով` Արցախում իր առաքելության ավարտի կապակցությամբ: ԼՂՀ կառավարության աշխատակազմի ղեկավարի տեղակալ Դավիթ Դադայանը և տարածքային կառավարման և վերաբնակեցման վարչության պետ Ժիրայր Միրզոյանը հուշամեդալը Նիկ Սմարտին են հանձնել այսօր` կազմակերպության անձնակազմի հետ նրա հրաժեշտի հանդիպման ժամանակ:
Վարչապետի անունից շնորհակալություն հայտնելով Նիկ Սմարտին և նրա ղեկավարած կառույցին` աշխատակազմի ներկայացուցիչները կարևորել են բրիտանական կազմակերպության կողմից Արցախում տարածքների ականազերծման աշխատանքների նշանակությունը` ոչ միայն բնակչության անվտանգության ու ազատ տեղաշարժի ապահովման համար, այլ նաև այդ տարածքներին տնտեսական ակտիվության հնարավորություն տրվելու տեսանկյունից: Նրանք հույս են հայտնել, որ կառավարության և <Հելո տրաստ> կազմակերպության միջև համագործակցությունը այսուհետ ևս կլինի արդյունավետ և կշարունակվի ձևավորված դրական ավանդույթների համաձայն:
Հրաժեշտի խոսքում Նիկ Սմարտը նշել է, որ պարգևն ընդունում է ողջ անձնակազմի կողմից և շնորհակալություն է հայտնել կառավարությանը, դոնորներին և անձամբ վարչապետին` արդյունավետ համագործակցության և մշտական աջակցություն ցուցաբերելու համար:
Նմանատիպ նյութեր
1218 դիտում
18:45 19-05-2014
Պարգևատրվել են Արցախի վարչապետի հուշամեդալով և պատվոգրերով
48502 դիտում
11:07 14-01-2014
ՀՀ վարչապետի հուշամեդալով պարգևատրվել է Աշոտ Ահարոնյանը
1921 դիտում
21:00 04-07-2014
Գրողների միության հիմնադրման 80-ամյակի առթիվ մի խումբ գրողներ պարգևատրվել են ՀՀ վարչապետի հուշամեդալով
Այս բաժնից
886 դիտում
15:22 22-12-2024
Աբխազիայի գլխավոր դատախազությունը քրեական գործ է հարուցել պատգամավորի նկատմամբ
916 դիտում
15:06 22-12-2024
Քաթարը սպառնում է դադարեցնել գազի մատակարարումը ԵՄ-ին
859 դիտում
14:50 22-12-2024
Սիրիական զինված խմբավորումները կմիավորվեն մեկ կառույցում. Ահմեդ ալ Շարաա