Ոստիկանները Նորք-Մարաշի գերեզմանատան մոտ «Մաուզեր» հայտնաբերեցին
Ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն զանգահարած քաղաքացին հայտնում էր, որ Նորք-Մարաշի գերեզմանատան աղբամանների մոտ ատրճանակ է թողել:
Ոստիկանության Մարաշի բաժանմունքի ծառայողները նշված վայրից հայտնաբերել են «Մաուզեր» տիպի, 7.65 մմ տրամաչափի ողորկափող ատրճանակ:
[i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]