2398 դիտում
09:40 10-04-2015
Երեկոյան Նոր գյուղով անցնող Գետառի ջրի մակարդակը բարձրացել է և լցվել տները. ՀԺ
«Երեկ երեկոյան Կոտայքի մարզի Նոր գյուղով անցնող Գետառ գետի ջրի մակարդակը բարձրացել է, ջուրը լցվել է տներն ու անասնագոմերը: Գետի վարարումից տուժել են Նոր գյուղի մոտ 10 տան բակեր, ջուրը լցվել է նաև նկուղներ:
Ինչպես «Հժ»-ին հայտնել են Նոր գյուղի գյուղապետարանից, վարարումը տեղի է ունեցել շատ արագ: Նորգյուղցիները հազիվ են հասցրել անասուններին հանել գոմերից: Դեռ կեսգիշերին գյուղացիներն ու փրկարարները համատեղ ուժերով փորձել են նվազեցնել ջրի հոսքը: Նախօրեին Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունը հրապարակել է այն գետերի ցանկը, որոնք կարող են ապրիլի 10-11-ին, պայմանավորված բարձր ջերմաստիճանով և տեղումներով, վարարել: Այդ շարքում Գետառը չկա: Գետառը սկիզբ է առնում Գեղամա լեռներից, ու փաստորեն՝ այնտեղ ձնհալն սկսվել է սպասվածից էլ շուտ»,–գրում է թերթը։
Ինչպես ավելի վաղ Նոր գյուղից [url=https://shamshyan.com/hy/article/2015/04/09/49088/]հայտնել էր ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը[/url], երեկ՝ ապրիլի 9-ին, արտակարգ իրավիճակ էր ստեղծվել Կոտայքի մարզի Նոր գյուղ վարչական տարածքում: Ձնհալի պատճառով Գետիկ գետը վարարել և իրենով էր արել գրեթե 15-ից ավելի գյուղացիների տներ: Օպերատիվորեն գյուղ էր ժամանել Կոտայքի մարզպետ Կարապետ Գուլոյանը, ով տեղում ղեկավարում էր աշխատանքները, սակայն այդ պահին հատուկ տեխնիկայով, տրակտորներվ փորձում էին ջրի հունը կանգնեցնել:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։
Նմանատիպ նյութեր
2249 դիտում
13:16 17-11-2014
Ուրմիա լճի ջրի մակարդակը բարձրացել է
964 դիտում
22:04 18-04-2024
Տոբոլ գետի ջրի մակարդակը կրկին բարձրացել է. մի շարք բնակավայրերի բնակիչներ կտարհանվեն
Այս բաժնից
1051 դիտում
09:00 16-11-2024
Գիտական կադրերի համապետական հաջորդ ատեստավորումը նախատեսվում է իրականացնել 2026 թվականին. նախագիծ. «Փաստ»
1282 դիտում
08:16 16-11-2024
Ինչի՞ վրա է ծախսվելու 100 մլն դրամը. «Փաստ»