211652_close_icon
views-count899 դիտում article-date 16:36 09-04-2015

Մեզ համար թանկ են Ձեզ նման ազնիվ լրագրողներն ու պատմաբանները. Սերժ Սարգսյանի շնորհավորական ուղերձը՝ Վոլֆգանգ Գուստին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել գերմանացի լրագրող, պատմաբան Վոլֆգանգ Գուստին՝ ծննդյան 80-րդ տարեդարձի կապակցությամբ: «Հարգելի պարոն Գուստ, Շնորհավորում եմ Ձեզ ծննդյան 80-րդ տարեդարձի կապակցությամբ: Մեզ համար թանկ են Ձեզ նման ազնիվ լրագրողներն ու պատմաբանները, որոնք որպես մասնագետ և որպես քաղաքացի՝ ջանք ու եռանդ չեն խնայում անաչառորեն փնտրելու, գտնելու ու վեր հանելու ճշմարտությունը: Այս տարի, երբ աշխարհասփյուռ հայությունը և ողջ առաջադեմ մարդկությունը նշելու են Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը, առանձնահատուկ երախտագիտությամբ ենք հիշում բոլոր նրանց, ովքեր իրենց նպաստն են բերել ցեղասպանության ուսումնասիրության գործին: Շնորհակալություն Ձեր կատարած ծավալուն աշխատանքի և ցուցաբերած հստակ դիրքորոշման համար: Մաղթում եմ Ձեզ առողջություն և ամենայն բարիք»,-ասված է ՀՀ Նախագահի շնորհավորական ուղերձում:

Նմանատիպ նյութեր