52206 դիտում
13:48 09-04-2015
Ինչի՞ համար է BMW X6-ը տեղափոխվել «գաի պլաշադկա». ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Երեկ՝ ապրիլի 8-ին, Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի աշխատակիցները Երևանի ՃՈ պահպանվող հատուկ տարածք են տեղափոխել BMW X6 մակնիշի XX 006 MM համարանիշի ավտոմեքենան:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այն վարել է Երևան քաղաքի Արամի փողոցի բնակիչ Էդուարդ Մելքոնյանը, ով չի զիջել այդ պահին ծառայության մեկնած և լուսաձայնային ազդանշանները միացրած ավտոմեքենայի վարորդին:
ՃՈ-ն հորդորում է վարորդներին, որ եթե նկատում են, որ ձայնային և լուսային ազդանշանները միացրած տրանսպորտային միջոց է անցնում, պարտավոր են զիջել այդ տրանսպորտային միջոցներին, քանի որ նրանք հիմնականում շտապ օգնության, հրշեջ ծառայության, ոստիկանության ավտոմեքենաներն են, հակառակ դեպքում օրինախախտ վարորդների տրանսպորտային միջոցները կտեղափոխվեն հատուկ վայր, իսկ վարորդներն էլ կենթարկվեն վարչական պատասխանատվության:
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 7+
7+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
11024 դիտում
14:15 15-12-2014
«Գոլդ» համարանիշներով «յաշիկի» խմած վարորդն իր «սպիտակ ձիով» տեղափոխվեց «Գաի պլաշադկա». ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այս բաժնից
26640 դիտում
14:01 23-11-2024
Ավտովթար՝ Արագածոտնի մարզում. «ԳԱԶ 31»-ը գլխիվայր հայտնվել է երթևեկելի գոտուց դուրս. կան վիրավորներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ