211652_close_icon
views-count10793 դիտում article-date 20:41 08-04-2015

Երևանում 21-ամյա վարորդը Toyota Land Cruiser-ով տապալել է էլեկտրասյունը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ ապրիլի 8-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 19:30-ի սահմաններում 21-ամյա Մոնթե Հունանյանը իր վարած Toyota Land Cruiser մակնիշի 22 ԼԼ 223 համարանիշի ավտոմեքենայով Գյուրջյան փողոցում՝ գազալցակայանի դիմաց, բախվել է էլեկտրասյանը: Ինչպես վթարի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չկան: Հարվածի արդյունքում էլեկտրասյունը հիմքից պոկվել և տապալվել է գետնին: Վթարի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 1-ին դասակի աշխատակիցները՝ որոնց կողմից էլ փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Վթարի վայր է ժամանել նաև Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի տեղակալ Արմեն Ալավերդյանը: Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ ժամանել են «Երքաղլույս» ըկերության աշխատակիցները, ովքեր ճանապարհից հեռացրեցին տապալված էլեկտրասյունը, որպեսզի երթևեկության համար այն խոչընդոտ չառաջացնի: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 48+
48+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր