211652_close_icon
views-count105291 դիտում article-date 14:06 20-10-2017

Խոշոր ավտովթար Զովունի գյուղում. բախվել են Mercedes-ն ու Toyota Land Cruiser Prado-ն, վերջինն էլ տապալել է բետոնե էլեկտրասյունը, կան վիրավորներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ հոկտեմբերի 20-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 12։20-ի սահմաններում Զովունի գյուղի սկզբնամասում բախվել են Միհրան Հարությունյանի վարած Toyota Land Cruiser Prado մակնիշի 777 ՕԼ 73 համարանիշի և Գևորգ Հայրապետյանի վարած Mercedes E320 մակնիշի 91 AA 09 համարանիշի ավտոմեքենաները։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ԱԻՆ ՓԾ թիվ 13 հատուկ հրշեջ ջոկատը՝ ջոկատի հրամանատար Արթուր Սիմոնյանի գլխավորությամբ, ովքեր քաղաքացիների օգնությամբ պատգարակով վիրավորներին տեղափոխել են օպերատիվորեն ժամանած շտապօգնության ավտոմեքենան։ Վթարի հետևանքով 2 հոգի տեղափոխվել են «Արմենիա» բժշկական կենտրոն։ Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային Ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանի, դասակի հրամանատար Հրանտ Գալստյանի գլխավորությամբ։ Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Գեղամ Մարգարյանը տեղեկությունը փոխանցել է Ոստիկանության Նաիրիի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը։ Բախման հետևանքով բետոնե էլեկտրասյունը տապալվել է, ինչի պատճառով էլ «Հայէլեկտրոցանց» ընկերության ներկայացուցիչները ժամանակավորապես հոսանքազրկել են տարածքը։ Փաստի առթիվ ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի հետաքննիչ Ռուբեն Գևորգյանի կողմից նյութեր են նախապատրաստվում, ում հանձնարարականով էլ ավտոմեքենաները տեղափոխվում են Ոստիկանության Նաիրիի բաժնի պահպանվող հատուկ տարածք։ Ոստիկանությունը պարզում է վիրավորների ինքնությունը։ [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 71+
71+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր